Պոգբան միայն մեկ պայմանով է համաձայն մնալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում

14 Սեպտեմբերի 2018 16:55
Պոգբան միայն մեկ պայմանով է համաձայն մնալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան պատրաստ է մնալ անգլիական ակումբում, բայց միայն մեկ պայմանով: Այս մասին հաղորդում է Football Italia-ն: 

Աշխարհի նորընծա չեմպիոնը կարող է հրաժարվել ակումբային գրանցումը փոխելու մտքից, եթե «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լքի իր զբաղեցրած պաշտոնը: 

Պորտուգալացի մասնագետի փոխարեն 25-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է տեսնել Զինեդին Զիդանին: 

Սակայն հաշվի առնելով այն փաստը, որ մանկունիանցիների մոտ մարզչական փոփոխություն կարող է տեղի չունենալ, ֆրանսիացին պահեստային տարբերակ է պատրաստել՝ նա իր գործակալ Մինո Ռայոլային «Յուվենթուս»-ի հետ բանակցությունները վերսկսելու ցուցում է տվել: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: