Ստերլինգը «Մանչեսթեր Սիթի»-ից աստղաբաշխական աշխատավարձ է պահանջում

14 Սեպտեմբերի 2018 14:46
Ստերլինգը «Մանչեսթեր Սիթի»-ից աստղաբաշխական աշխատավարձ է պահանջում

«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը պատրաստ է երկարաձգել անգլիական ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը, սակայն ցանկանում է ավելի բարձր աշխատավարձ ստանալ: Այս մասին տեղեկացնում է The Times-ը:

Աղբյուրի համաձայն՝ անգլիացի ֆուտբոլիստը տարեկան 16 միլիոն եվրո աշխատավարձ է պահանջում: Եթե «քաղաքայիններ»-ը համաձայնեն, ապա 23-ամյա ֆուտբոլիստը կդառնա ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը:

Նշենք, որ Ստերլինգի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը: Հավելենք, որ ֆուտբոլիստը ներկայումս տարեկան 10 միլիոն եվրո է վաստակում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: