«Ման. Յունայթեդ»-ը պատրաստվում է աղմկահարույց տրանսֆեր կատարել

11 Սեպտեմբերի 2018 21:44
«Ման. Յունայթեդ»-ը պատրաստվում է աղմկահարույց տրանսֆեր կատարել

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը սկսել է հետաքրքրվել «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Սաուլ Նիգեսի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Calciomercato-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաներ»-ը պատրաստվում են իսպանացուն թիմ հրավիրել գալիք ամռանը: Նշենք, որ երիտասարդ խաղացողի պայմանագրով սահմանված հրաժարագինը կազմում է 150 մլն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Սաուլը մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 4 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: