«Ման. Յունայթեդ»-ը փորձել է ձեռք բերել Մանջուկիչի տրանսֆերը

24 Օգոստոսի 2018 19:27
«Ման. Յունայթեդ»-ը փորձել է ձեռք բերել Մանջուկիչի տրանսֆերը

Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը փորձել է թիմ հրավիրել «Յուվենթուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչին: Այս մասին հաղորդում է Calciomercato-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ խորվաթի հավանական տեղափոխությամբ հետաքրքրված է եղել անձամբ մանկունյացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Նշվում է, որ Մանջուկիչը դիտարկել է «կարմիր սատանաներ»-ի առաջարկը, սակայն հետագայում «ծեր սինյորա»-ի ղեկավարության և գլխավոր մարզիչ Մասիմիլանո Ալեգրիի հետ հանդիպումից հետո մտափոխվել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: