«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ յուրաքանչյուր հանդիպում ճակատամարտ է. Ազար

07 Մարտի 2017 19:10
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ յուրաքանչյուր հանդիպում ճակատամարտ է. Ազար

Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում Լոնդոնի «Չելսի»-ն մարտի 13-ին կընդունի «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: «Ազնվականներ»-ի առաջատար Էդեն Ազարը խոսել է սպասվելիք դիմակայության մասին.

«Անգլիայի լիգայի գավաթում հաղթելը մեր գլխավոր նպատակներից է: Արդեն 5-րդ տարին է, ինչ խաղում եմ «Չելսի»-ի կազմում, և երբեք չեմ նվաճել այդ տիտղոսը, այդ պատճառով այս մրցաշրջանում ցանկանում եմ նվաճել այն:

Մենք գիտենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ յուրաքանչյուր հանդիպում ճակատամարտ է, բայց այս մրցաշրջանում մենք արդեն մեկ անգամ հաջող ենք հանդես եկել նրանց դեմ, երբ հաղթեցինք նրանց 4:0 հաշվով: Հույս ունենք կրկնել այդ հաջողությունը»,- բելգիացի կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում «Չելսի»-ի պաշտոնական կայքը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: