Դեռ չեմ հասկացել, թե Պոգբան ինչ է իրենից ներկայացնում. Լեմպարդ

07 Մարտի 2017 17:29
Դեռ չեմ հասկացել, թե Պոգբան ինչ է իրենից ներկայացնում. Լեմպարդ

Անգլիական ֆուտբոլի լեգենդ Ֆրենկ Լեմպարդը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի խաղի մասին.

«Երբ ֆուտբոլիստի համար վճարում են 105 միլիոն եվրո, նրան ավելի շատ են ուշադրություն դարձնում: Ես հետևում եմ նրան, սակայն մրցաշրջանի այս փուլում ես դեռ չեմ հասկացել, թե նրան որ դիրքում է ավելի հարմար խաղալը, ինչ է իրենից ներկայացնում, որ դիրքում է ցանկանում խաղալ:

Երբ դուք այդպիսի գումար եք վճարում, ցանկանում եք տեսնել համապաստախան արձագանք, սակայն Պոգբան դեռ այդ գումարին համապատասխան ֆուտբոլ չի ցուցադրում: Նա դեռ երիտասարդ է, հնարավոր է առաջընթաց գրանցի, սակայն այս պահին Պոգբան այն խաղացողը չէ, որը կարող է փոխել խաղի ընթացքը»,- Լեմպարդի խոսքերն է փոխանցում Bleacher Report-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: