Մոուրինյոն խոսել է Մխիթարյանի վերականգնման ժամկետների մասին

07 Մարտի 2017 13:50
Մոուրինյոն խոսել է Մխիթարյանի վերականգնման ժամկետների մասին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի ապաքինման ժամկետների մասին. տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մխիթարյանը պատրաստ չէր մասնակցել «Բորնմութ»-ի հետ հանդիպմանը: Վստահ եմ, որ շաբաթվա ընթացքում նա կապաքինվի, և այլ խնդիրներ չեն լինի»,-ասել է Մոուրինյոն:

Հայաստանի ազգային թիմի ավագը վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի «Սենտ Էտիեն»-ի դեմ խաղի ժամանակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: