Ռեմսին պատրաստ է մասնակցել «Ման. Սիթի»-ի դեմ առաջիկա խաղին

10 Օգոստոսի 2018 17:11
Ռեմսին պատրաստ է մասնակցել «Ման. Սիթի»-ի դեմ առաջիկա խաղին

«Արսենալ»-ի կիսապաշտպան Աարոն Ռեմսին ապաքինվել է նախկինում ստացած վնասվածքից: Այս մասին հաղորդում է Evening Standard-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը վերադարձել է ընդհանուր խումբ և թիմակիցների հետ ամբողջական ծրագրով մարզում անցկացրել:

Հաղորդվում է, որ ուելսցին ամբողջովին պատրաստ է Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպմանը, որը կկայանա օգոստոսի 12-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին:

Հիշեցնենք, որ Ռեմսին վնասվածք էր ստացել ընթացիկ ամսվա սկզբին ուսումնամարզական հավաքի ժամանակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: