Մոուրինյոն մտադիր է եղել Վարանին դարձնել մոլորակի ամենաթանկարժեք պաշտպանը

10 Օգոստոսի 2018 14:22
Մոուրինյոն մտադիր է եղել Վարանին դարձնել մոլորակի ամենաթանկարժեք պաշտպանը

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ էր Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանին դարձնել մոլորակի ամենաթանկարժեք պաշտպանը:

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, մանչեսթերյան ակումբը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար պատրաստ է եղել վճարել ավելի քան 110 միլիոն եվրո, սակայն անհայտ պատճառներով պաշտոնական առաջարկ երբեք չի եղել:

Նշենք նաև, որ Մոուրինյոն Վարանի հետ նախկինում աշխատել է, երբ պորտուգալացի մասնագետը գլխավորում էր «արքայական» ակումբը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: