Պոգբան մարզաբազա է ժամանել բարձր տրամադրությամբ և պատրաստվում է նոր մրցաշրջանին. Մոուրինյո

10 Օգոստոսի 2018 13:12
Պոգբան մարզաբազա է ժամանել բարձր տրամադրությամբ և պատրաստվում է նոր մրցաշրջանին. Մոուրինյո

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է խոսակցություններն այն մասին, որ նա թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ կոնֆլիկտային հարաբերություններ ունի:

«Երկուշաբթի օրը Պոգբան մարզաբազա ներկայացավ շատ բարձր տրամադրությամբ: Նա շատ հպարտ էր, որ խաղում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ում և ակտիվորեն մարզվում էր:

Պոգբան անհամբերությամբ է սպասում նոր մրցաշրջանին: Իհարկե, ես պետք է առանձին զրույց ունենամ նրա հետ, որպեսզի համոզվեմ, որ նա իրեն լավ է զգում մեր թիմում: Սակայն ես գրեթե բոլոր ֆուտբոլիստների հետ էլ հաճախ զրուցում եմ, որպեսզի տեսնեմ, թե ինչպես է նրանց թե՛ ֆիզիկական, թե հոգեբանական վիճակը»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Le 10 Sport-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը համաձայնության է եկել կատալոնական «Բարսելոնա»-ի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: