Մեր խաղաոճը կայանում է գնդակն ու խաղը վերահսկելու մեջ. Էմերի

10 Օգոստոսի 2018 12:23
Մեր խաղաոճը կայանում է գնդակն ու խաղը վերահսկելու մեջ. Էմերի

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին պատմել է այօր մեկնարկող ԱՊԼ-ի հերթական մրցաշրջանում իր թիմից ունեցած սպասելիքներից:

«Մեր խաղաոճը կայանում է գնդակն ու խաղը վերահսկելու մեջ: Մենք պետք է փորձենք ագրեսիվ խաղալ առջևում: Ինչ վերաբերում է պաշտպանությանը՝ պետք է փորձենք ճիշտ կազմակերպել այն, արագ անցնենք գրոհների: Բայց այս բաղադրիչների վրա դեռ պետք է աշխատել:

Ես ուզում եմ, որ թիմային մտածողություն լինի: Երբ մենք հարձակվում ենք, դարպասապահը պետք է հասկանա, որ իրենից է ամեն ինչ սկսվում»,- մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

ԱՊԼ-ի նոր մրցաշրջանի առաջին տուրում «Արսենալ»-ը օգոստոսի 12-ին կհանդիպի «Մանչեսթեր Սիթի»-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: