Անգլիայի ֆուտբոլային միությունը մի քանի ժամ է տվել Իբրահիմովիչին և Մինգզին արդարանալու համար

06 Մարտի 2017 19:33
Անգլիայի ֆուտբոլային միությունը մի քանի ժամ է տվել Իբրահիմովիչին և Մինգզին արդարանալու համար

Անգլիայի ֆուտբոլային միությունը (ԱՖՄ) մեղադրանքներ է ներկայացրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի և «Բորնմութ»-ի պաշտպան Թայրոն Մինգզի դեմ: Այս մասին տեղեկացնում է ԱՖՄ պաշտոնական կայքը:

Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Բորնմութ» հանդիպման ժամանակ երկու վիճահարույց դեպք է տեղի ունեցել. նախ Թայրոն Մինգզը կանգնել է Իբրահիմովիչի դեմքին, իսկ որոշ ժամանակ անց շվեդ հարձակվողը արմունկով հարվածել է Մինգզի դեմքին:

Խաղի գլխավոր մրցավար Քևին Ֆրենդը և նրա օգնականները չեն նկատել նշված դրվագները, ինչի պատճառով էլ Ֆուտբոլային միությունը իրավունք է վերապահել իրեն մեղադրանքներ ներկայացնել ֆուտբոլիստների դեմ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իբրահիմովիչը կարող է որակազրկվել 3 խաղով, իսկ Մինգզը՝ ավելի երկար ժամանակով:

ԱՖՄ-ն մինչև մարտի 7-ը ժամանակ է տվել ֆուտբոլիստներին իրենց արդարացումները ներկայացնելու համար:




Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: