Ինսինյեն կարող է «Լիվերպուլ» տեղափոխվել 45 մլն. եվրոյի դիմաց

06 Մարտի 2017 12:28
Ինսինյեն կարող է «Լիվերպուլ» տեղափոխվել 45 մլն. եվրոյի դիմաց

Calciomercato-ն հայտնում է, որ «Նապոլի»-ի հարձակվող Լորենցո Ինսինյեն կարիերան կարող է շարունակել «Լիվերպուլ»-ում: Ըստ աղբյուրի՝ 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «մերսիսայդցիները» 45 մլն. եվրո կառաջարկեն:

Նախկինում հաղորդվում էր, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Արսենալ»-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Ինսինյեն մասնակցել է 36 հանդիպման՝ աչքի ընկնելով 9 գոլով և 10 գոլային փոխանցմամբ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: