«Չելսի»-ին անհնար է կանգնեցնել. Գվարդիոլա

06 Մարտի 2017 11:48
«Չելսի»-ին անհնար է կանգնեցնել. Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կասկածում է, թե որևէ թիմի կհաջողվի հասնել մրցաշարային աղյուսակը գլխավորող «Չելսի»-ին: Նրա խոսքով՝ լոնդոնցիներգ գործնականում ապահովել են չեմպիոնի տիտղոսը:

«Ափսոս, որ այդքան մեծ է նրանց առավելությունը: Մենք հետ ենք մնում, քանի որ «Չելսի»-ին անհնար է կանգնեցնել: Այժմ մրցաշրջանի այնպիսի հատվածում ենք, երբ ոչ մի կերպ չի կարելի պարտվել: Մեկ պարտությունն իսկ ունակ է հետ շպրտել քեզ: Թիմում բոլորը գիտակցում են յուրաքանչյուր խաղի կարևորությունը»,- ասել է Գվարդիոլան BBC-ի հետ զրույցում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: