ԶԼՄ-ներ. Սանչեսի՝ «Արսենալ»-ը լքելու պատճառը Վենգերի հետ տարաձայնությունները կարող են լինել

06 Մարտի 2017 10:05
ԶԼՄ-ներ. Սանչեսի՝ «Արսենալ»-ը լքելու պատճառը Վենգերի հետ տարաձայնությունները կարող են լինել

«Արսենալ»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է հեռանալ ակումբից առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ինչպես հայտնում է The Telegraph-ը՝ ԱՊԼ-ի 27-րդ տուրի՝ «Լիվերպուլ»-ի դեմ խաղից մի քանի օր առաջ մարզման ընթացքում չիլիացին վիճաբանել է մի քանի խաղընկերների հետ և ժամանակից շուտ հեռացել հանդերձարան:

ԶԼՄ-ների պնդմամբ՝ ֆուտբոլիստը ցանկանում է լքել ակումբը Արսեն Վենգերի հետ լարվող հարաբերությունների պատճառով:

Ըստ չհաստատված տեղեկությունների՝ իտալական «Յուվենթուս»-ը խաղացողի տրանսֆերի հարցով արդեն իսկ կապ է հաստատել «զինագործների» հետ և տեղափոխության համար առաջարկել 30 մլն. եվրո:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: