Մենք երաշխավորում ենք պայքարը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղում. Կլոպ

13 Հունվարի 2017 23:55
Մենք երաշխավորում ենք պայքարը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղում. Կլոպ

Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ իր թիմը անհամբերությամբ է սպասում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղին: Գերմանացին ընդգծել է, որ կփորձի լավագույն ձևով թիմին պատրաստել այդ հանդիպմանը.

«Մենք պետք է գնանք այնտեղ և պատրաստ լինենք ցանկացած դժվարության: Դա շատ կարևոր է: Մենք պետք է փորձենք ներդնել սեփական ավանդը: Իհարկե, թիմում բոլորը անհամբերությամբ են սպասում այդ հանդիպմանը, որպեսզի ցուցադրեն լավագույն ֆուտբոլը: Յուրաքանչյուրը ցանկանում է տեսնել իսկական պայքար, հաճելի ֆուտբոլ: Եվ 100 տոկոսով մենք կարող ենք դա երաշխավորել:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա հունվարի 15-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: