Arsenalcore.com. Հենրիխ Մխիթարյանն ու նրա խաղային դիրքի երկընտրանքը

12 Հուլիսի 2018 23:27
Arsenalcore.com. Հենրիխ Մխիթարյանն ու նրա խաղային դիրքի երկընտրանքը

Լոնդոնի «Արսենալ»-ի մասին պատմող Arsenalcore.com կայքն ուշագրավ վերլուծական է հրապարակել առաջիկա մրցաշրջանում մեր ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի խաղի վերաբերյալ: Նյութի հեղինակը փորձել է հասկանալ, թե վերջապես խաղային որ դիրքում է Ունայի Էմերին նախընտրելու տեսնել ֆուտբոլիստին:

Հոդվածագիրը նախ փաստում է, որ հայ ֆուտբոլիստից սպասումները շատ են, և նա, ամենայն հավանականությամբ, կդառնա մարզչի «անձեռնմխելի» ֆուտբոլիստներից մեկը: Այնուհետև նշում. ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կատարված ձեռքբերումները հուշում են, որ Մխիթարյանն, այնուամենայնիվ, ավելի շատ կխաղա եզրում՝ հավելելով, որ այս դերը հրաշալի է համապատասխանում նրա որակներին, և որ նա կարող է շրջանցել պաշտպաններին և ոչնչից վտանգավոր պահ ստեղծել:

Վերադառնալով ստեղծագործ խաղին՝ հեղինակը փաստում է, որ Հենրիխի այդ որակները ևս շատ կարևոր են թիմի համար և որ հենց դրա շնորհիվ է թեթևացել Օզիլի աշխատանքային ծանրաբեռնվածությունը: «Երկու 10 համարները հրաշալի լրացնում են միմյանց»,- եզրահանգում է վերլուծաբանը:

Հոդվածի եզրափակիչ մասում կայքը հիշեցնում է, որ Արսեն Վենգերը Մխիթարյանի շնորհանդեսին նշել էր, որ հայ ֆուտբոլիստը կարող է հանդես գալ նաև կիսապաշտպանության խորքում, սակայն Ռեմզիի, Ջակայի, Լուկաս Տորեյրայի և Էլնենիի ներկայությամբ դա բավական անիմաստ է:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: