Telelombardia․ Պոլ Պոգբան ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից

12 Հուլիսի 2018 21:45
Telelombardia․ Պոլ Պոգբան ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է հեռանալ ակումբից։ Այս մասին հաղորդում է Telelombardia-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանը տարաձայնություններ ունի Ժոզե Մոուրինյոյի հետ։ «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ցանկանում է նորից աշխատել Պոգբայի հետ։ «Ծեր Սինյորա»-ն պատրաստվում է ֆրանսիացու տրանսֆերի դիմաց վճարել 60 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Պոլ Պոգբան մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: