«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստվում է Բեյլի տրանսֆերի հարցը քննարկել «Ռեալ»-ի հետ

12 Հուլիսի 2018 20:33
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստվում է Բեյլի տրանսֆերի հարցը քննարկել «Ռեալ»-ի հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի ծառայություններով:

Ինչպես տեղեկացնում է Manchester Evening News-ը, «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ուելսցի ֆուտբոլիստին դիտարկում է որպես այս տարվա գլխավոր տրանսֆերային նպատակ:

Սպասվում է, որ առաջիկա օրերին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը բանակցություններ կսկսի «արքայական» ակումբի հետ:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: