Sky Sports Italia. «Չելսի»-ն հրաժարվել է Կոնտեի ծառայություններից

12 Հուլիսի 2018 18:26
Sky Sports Italia. «Չելսի»-ն հրաժարվել է Կոնտեի ծառայություններից

Լոնդոնի «Չելսի»-ի ղեկավարությունը որոշել է հրաժավել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ծառայություններից:

Ինչպես տեղեկացնում է Sky Sport Italia-ն, լոնդոնյան ակումբն այդ որոշման մասին այսօր հայտնել է 48-ամյա մասնագետին:

Հաղորդվում է նաև, որ «ազնվականներ»-ի նոր գլխավոր մարզիչ կնշանակվի իտալացի Մաուրիսիո Սարին:

Նշենք, որ Կոնտեն «Չելսի»-ն գլխավորում էր 2016 թվականից: Նրա գլխավորությամբ «ազնվականներ»-ը մեկական անգամ հաղթել են Պրեմիեր լիգայում և Անգլիայի գավաթում:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: