«Լիվերպուլ»-ը պատրաստ է 90 մլն եվրո վճարել Դիբալայի տրանսֆերի դիմաց

11 Հուլիսի 2018 21:25
«Լիվերպուլ»-ը պատրաստ է 90 մլն եվրո վճարել Դիբալայի տրանսֆերի դիմաց

«Լիվերպուլ»-ը շարունակում է հետաքրքրվել «Յուվենթուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Tyc Sports-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդցիները ցանկանում են արգենտինացուն թիմ հրավիրել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ: Անգլիական կողմը պատրաստ է տրանսֆերի դիմաց «ծեր սինյորա»-ին վճարել 90 մլն եվրո:

Անգլիական գրանդում հույս ունեն, որ Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագիր կնքելուց հետո «Յուվենթուս»-ը դեմ չի լինի բաց թողնել Դիբալային:

Նախորդ մրցաշրջանում Դիբալան թուրինցիների կազմում մասնակցել է 46 հանդիպման՝ դառնալով 26 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: