Մաուրիցիո Սարին ցանկանում է իր թիմում տեսնել Գոլովինին և Ռուգանիին

11 Հուլիսի 2018 20:35
Մաուրիցիո Սարին ցանկանում է իր թիմում տեսնել Գոլովինին և Ռուգանիին

«Չելսի»-ն բանակցություններ է տանում Ալեքսանդր Գոլովինի և Դանիել Ռուգանիի հետ։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «ազնվականներ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ցանկանում է իր թիմում տեսնել Գոլովինին և Ռուգանիին։ Նշենք, որ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալ»-ն ու «Յուվենթուս»-ը։

Հիշեցնենք, որ «Չելսի»-ն նաև ցանկանում է ձեռք բերել Գոնսալո Իգուաինի տրանսֆերը։

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: