Էրիկսենն իր ծառայություններն է առաջարկել «Բարսելոնա»-ին

16 Մայիսի 2018 17:47
Էրիկսենն իր ծառայություններն է առաջարկել «Բարսելոնա»-ին

«Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կարիերան կարող է շարունակել Իսպանիայում: 

Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ դանիացի ֆուտբոլիստն իր գործակալի միջոցով իր ծառայություններն է առաջարկել «Բարսելոնա»-ին: 

Նշենք, որ «կապտանռնագույններ»-ը դեռ նախորդ ամռանն էին հետաքրքրված 26-ամյա խաղացողի ծառայություններով: 

Ընթացիկ մրցաշրջանում Էրիկսենը մասնակցել է 47 հանդիպման, դարձել 14 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: 

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: