Դևիդ Մոյեսը հեռացավ «Վեսթ Հեմ»-ից

16 Մայիսի 2018 16:15
Դևիդ Մոյեսը հեռացավ «Վեսթ Հեմ»-ից

«Վեսթ Հեմ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը լքեց ակումբը: Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը:

Շոտլանդացի մասնագետը և ակումբի ղեկավարությունը որոշել են չերկարաձգել պայմանագիրը, որը նախատեսված է մինչև այս տարվա ամառը: Մոյեսի հետ ակումբը լքեց նաև նրա մարզչական շտաբը:

Մոյեսը «Վեսթ Հեմ»-ի ղեկը ստանձնել է 2017 թվականին: Շոտլանդացին գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել էր Սլավեն Բիլիչին: Մոյեսի գլխավորությամբ «մրճահարներ»-ը ԱՊԼ-ն ավարտեցին 13-րդ հորիզոնականում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: