Մոուրինյոն ցանկանում է «Ման. Յունայթեդ» հրավիրել «Միլան»-ի ֆուտբոլիստին

16 Մայիսի 2018 14:01
Մոուրինյոն ցանկանում է «Ման. Յունայթեդ» հրավիրել «Միլան»-ի ֆուտբոլիստին

«Միլան»-ի ավագ և պաշտպան Լեոնարդո Բոնուչին կարող է կարիերան շարունակել Անգլիայում: Այս մասին հայտնում է Football Italia-ն:

Աղբյուրի տեղեկություններով, «Ման. Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել 31-ամյա իտալացուն:

Բոնուչին ժամանակին չէր ցանկանում հեռանալ Իտալիայից, քանի որ իր որդին առողջական լուրջ խնդիրներ ուներ, բայց հիմա ամեն ինչ կարգին է, հետևաբար նրա տրանսֆերն այլ առաջնություն շատ ավելի հավանական է:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: