ԱՊԼ. «Չելսի»-ն ցավալի պարտություն կրեց, «Տոտենհեմ»-ը, «Արսենալ»-ն ու «Լիվերպուլ»-ը հաղթեցին, այլ արդյունքներ (տեսանյութ)

13 Մայիսի 2018 19:56
ԱՊԼ. «Չելսի»-ն ցավալի պարտություն կրեց, «Տոտենհեմ»-ը, «Արսենալ»-ն ու «Լիվերպուլ»-ը հաղթեցին, այլ արդյունքներ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության վերջին տուրի շրջանակում կայացան մի շարք հանդիպումներ:

«Արսենալ»-ը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց «Հադերսֆիլդ»-ի նկատմամբ:

«Զինագործներ»-ի կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

Լոնդոնցիների հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային րոպեներից մասնակցեց հանդիպմանը, սակայն արդյունավետությամբ աչքի չընկավ:

«Հադերսֆիլդ» - «Արսենալ»՝ 0:1

«Չելսի»-ն, որը պայքարում էր Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար արտագնա խաղում խայտառակ պարտություն կրեց «Նյուքասլ»-ից (3-0):

Այսպիսով, 70 միավորով «ազնվականներ»-ը զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը և գալիք մրցաշրջանում հանդես կգան Եվրոպա լիգայի խաղարկությունում:

«Նյուքասլ» - «Չելսի»՝ 3:0 

«Լիվերպուլ»-ն, որը նույնպես պայքարում էր ՉԼ-ի ուղեգրի համար տանը 4:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Բրայթոն»-ի նկատմամբ:

Մերսիսայդցիների կազմում աչքի ընկան Մուհամեդ Սալահը, Դեյան Լովրենն, Դոմինիկ Սոլանկը և Էնդրյու Ռոբերտսոնը:

Այսպիսով, Յուրգեն Կլոպի թիմը 75 միավորով զբաեղցնում է 4-րդ հորիզոնականը և գալիք մրցաշրջանում նույնպես հանդես կգա Չեմպիոնների լիգայում:

«Լիվերպուլ» - «Բրայթոն»՝ 4:0

«Տոտենհեմ»-ը, որը մինչ այս արդեն ապահովել էր իր տեղն լավագույն քառյակում ու նաև ՉԼ-ի գալիք խաղարկությունում, սեփական հարկի ներքո դրամատիկ խաղում 5:4 հաշվով պարտության մատնեց «Լեսթեր»-ին:

Մաուրիսիո Պոչետինո թիմը 77 միավորով մրցաշրջանն ավարտում է 3-րդ հորիզոնականում:

«Տոտենհեմ» - «Լեսթեր»՝ 5:4 

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի ներքո նվազագույն հաշվով առավելության հասավ «Ուոթֆորդ»-ի նկատմամբ: Միակ գոլը հեղինակեց Մարկուս Ռեշֆորդը:

«Կարմիր սատանաներ»-ը մրցաշրջանն ավարտեցին 81 միավորով և գալիք մրցաշրջանում նույնպես հանդես կգան ՉԼ-ի խաղարկությունում:

«Ման. Յունայթեդ» - «Ուոթֆորդ»՝ 1:0

Գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն հյուրընկալվելիս Գաբրիել Ժեզուսի խաղավերջում խփած գոլի շնորհիվ հաղթեց «Սաութհեմփթոն»-ին:

Պեպ Գվարդիոլայի «մեքենա»-ն առաջնությունն ավարտեց ռեկորդային 100 միավորով:

«Սաութհեմփթոն» - «Ման. Սիթի»՝ 0:1

Գալիք մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հանդես կգան՝ «Ման. Սիթի»-ն, «Ման. Յունայթեդ»-ը, «Տոտենհեմ»-ն ու «Լիվերպուլ»-ը:

Եվրոպա լիգայում՝ «Չելսի»-ն, «Արսենալ»-ը և «Բարնլի»-ն:

Առաջնությունը լքում են՝ «Սուոնսի»-ն, «Սթոք Սիթի»-ն և «Վեսթ Բրոմվիչ»-ը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: