«Արսենալ»-ը կողմնորոշվել է, թե որքան գումարի դիմաց է պատրաստ բաժանվել Բելյերինից

13 Մարտի 2018 18:42
«Արսենալ»-ը կողմնորոշվել է, թե որքան գումարի դիմաց է պատրաստ բաժանվել Բելյերինից

«Արսենալ»-ի պաշտպան Էկտոր Բելյերինն ամռանը կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: 

«Զինագործներ»-ը պատրաստ են իսպանացու տրանսֆերը վաճառել 50 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց: Նրանք ցանկանում են ակումբի վերակառուցում սկսել և տրանսֆերի վաճառքից ստացված գումարով թիմի խոցելի դիրքերում նոր ֆուտբոլիստների հրավիրել: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելյերինի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենթուս»-ը: 

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: