Football Italia. «Յուվենթուս»-ը ցանկանում է պայմանագիր կնքել «Արսենալ»-ի կիսապաշտպանի հետ

13 Մարտի 2018 16:12
Football Italia. «Յուվենթուս»-ը ցանկանում է պայմանագիր կնքել «Արսենալ»-ի կիսապաշտպանի հետ

Թուրինի «Յուվենթուս»-ը հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Ջեք Ուիլշերի ծառայություններով: Այս մասին հայտնում է Football Italia-ն:

Աղբյուրի տեղեկություններով, «ծեր սինյորա»-ն մտադիր է Ուիլշերի հետ պայմանագիր կնքել ամռանը, երբ ֆուտբոլիստի համաձայնագիրն «Արսենալ»-ի հետ կավարտվի: Իտալական մեկ այլ ակումբ՝ «Միլան»-ը, նույնպես, հետաքրքրված է Ուիլշերի ծառայություններով:

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա անգլիացին «զինագործներ»-ի կազմում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 2 գոլով և 5 գոլային փոխանցմամբ:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: