Սանչես vs Մխիթարյան. ֆուտբոլիստների վիճակագրությունը՝ տրանսֆերային փոխանակությունից հետո

11 Մարտի 2018 21:28
Սանչես vs Մխիթարյան. ֆուտբոլիստների վիճակագրությունը՝ տրանսֆերային փոխանակությունից հետո

Հունվարին կայացած Հենրիխ Մխիթարյան - Ալեքսիս Սանչես տրանսֆերային փոխանակությունը տրանսֆերային պատուհանի գլխավոր իրադարձություններից մեկն էր:

Չիլիացին համալրեց «կարմիր սատանաներ»-ի շարքերը, իսկ հայ ֆուտբոլիստը՝ «զինագործներ»-ի:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տրանսֆերային փոխանակությունից հետո Մխիթարյանի խաղը նոր ակումբում շատ ավելի լավ է ստացվում, քան Սանչեսինը:

Այսպիսով, հայ ֆուտբոլիստը Վենգերի թիմի կազմում մասնակցել է 9 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 5 գոլային փոխանցմամբ և 2 գոլով:

Սանչեսն, իր հերթին, Մոուրինյոյի թիմի կազմում, նույնպես, մասնակցել է 9 հանդիպման, որոնցում կատարել է ընդամենը 2 գոլային փոխանցում և խփել է 1 գոլ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: