Մխիթարյանը խոսել է «Ման. Յունայթեդ»-ից հեռանալու պատճառների մասին

13 Փետրվարի 2018 13:28
Մխիթարյանը խոսել է «Ման. Յունայթեդ»-ից հեռանալու պատճառների մասին

Լոնդոնի «Արսենալ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ շատ բան է սովորել իրեն մարզած մարզիչներից:

«Երբեմն որոշակի թարմության կարիք ես ունենում: Ես ցանկանում էի ավելի շատ խաղալ, քանի որ մի քանի տարուց ավարտելու եմ կարիերաս: Ինձ համար շատ կարևոր է անունս ավելի հեղինակավոր դարձնելը:

Հնարավոր է, որ սա «Ման. Յունայթեդ»-ից հեռանալու լավագույն պահն էր: Ամեն ինչ պետք է զրոյից սկսել՝ նոր մարտահրավեր, նոր ակումբ:

Նախկին մարզիչներիցս շատ բան եմ սովորել, այդ թվում նաև Կլոպից և Մոուրինյոյից: Վենգերից արդեն հասցրել եմ սովորել, բայց ավելին եմ ցանկանում»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում ESPN Brazil-ը:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: