ԱՊԼ. «Չելսի» - «Վեսթ Բրոմվիչ»՝ 3:0. Կոնտեի թիմը հաղթեց, Ազարը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

13 Փետրվարի 2018 01:53
ԱՊԼ. «Չելսի» - «Վեսթ Բրոմվիչ»՝ 3:0. Կոնտեի թիմը հաղթեց, Ազարը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

ԱՊԼ-ի 27-րդ տուրի վերջին խաղում Լոնդոնի «Չելսի»-ն սեփական հարկի տակ ընդունեց հետնապահ «Վեսթ Բրոմվիչ»-ին և խոշոր հաշվով հաղթանակ տարավ:

Գրանցվեց 3:0 հաշիվը: Դուբլի հեղինակ դարձավ Էդեն Ազարը, մեկ անգամ էլ դիպուկ հարվածեց Մոզեսը:

Այս հաղթանակից հետո «ազնվականներ»-ը 53 միավորով բարձրացան 4-րդ հորիզոնական: «Վեսթ Բրոմվիչ»-ն, իր հերթին, 20 միավորով վերջին հորիզոնականում է:

«Չելսի» - «Վեսթ Բրոմվիչ»՝ 3:0
1:0՝ Ազար (25'), 2:0` Մոզես (63'), 3:0` Ազար (71')

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: