Մոուրինյոն կոչով դիմել է թիմի երկրպագուներին

12 Հունվարի 2017 12:05
Մոուրինյոն կոչով դիմել է թիմի երկրպագուներին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Լիվերպուլ»-ի դեմ կիրակի կայանալիք 21-րդ տուրի խաղից առաջ թիմի երկրպագուներին կոչ է արել աջակցել թիմին:

- Միշտ կարծում եմ, որ մենք պատասխանատվություն ենք կրում խաղին՝ երկրպագուների մասնակցության համար: Դա հենց մեր պատասխանատվությունն է: Եթե մենք լավագույն խաղը ցույց տանք, կամ խաղանք մեծ եռանդով, երկրպագուները մարզադաշտ կգան: Կարող եմ ասել, որ «Յունայթեդ»-ի երկրպագուները հրաշալի են, շատ ֆանտաստիկ պատմություններ գիտեմ նրանց մասին: Ուզում եմ, որ կիրակի նրանք մարզադաշտ գան ոչ թե ուղղակի ֆուտբոլ նայելու, այլ մեզ հետ խաղալու համար,- մարզչի խոսքերն է մեջերում թիմի մամուլի ծառայությունը:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: