«Յուվենթուս»-ի ևս երկու ֆուտբոլիստ չի մասնակցի «Բարսելոնա»-ի դեմ խաղին

11 Սեպտեմբերի 2017 18:00
«Յուվենթուս»-ի ևս երկու ֆուտբոլիստ չի մասնակցի «Բարսելոնա»-ի դեմ խաղին

«Յուվենթուս»-ի պաշտպան Ջորջիո Կյելինին ու հարձակվող Մարիո Մանջուկիչը բաց կթողնեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Բարսելոնա»-ի դեմ առաջիկա հանդիպումը: Այս մասին հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Կյելինին դեռ չի ապաքինվել Իտալիայի հավաքականի կազմում ստացած վնասվածքից, իսկ Մանջուկիչը վնասվածք է ստացել Ա Սերիայի 3-րդ տուրի՝ «Կիևո»-ի դեմ խաղում:

Ավելի վաղ, հաղորդել էինք, որ «կապտանռնագույններ»-ի դեմ խաղը բաց կթողնեն նաև Մարկիզիոն, Խեդիրան և Կուադրադոն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Յուվենթուս» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 12-ին, Երևանի ժամանակով 22:45-ին:

[tototeams]Բարսելոնա - Յուվենթուս[/tototeams][totop1]1.7[/totop1][totox]3.85[/totox][totop2]4.9[/totop2]

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: