«Յուվենթուս»-ը պարտվել է վեց եզրափակչում, սակայն դա արդեն պատմություն է. Ալեգրի

02 Հունիսի 2017 21:38
«Յուվենթուս»-ը պարտվել է վեց եզրափակչում, սակայն դա արդեն պատմություն է. Ալեգրի

«Յուվենթուս»-ի մարզիչ Մասիմիլանո Ալեգրին Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղից առաջ խոսել է դիմակայության մասին:

«Եզրափակչում խաղալու ենք շատ զգույշ և հանգիստ: Մադրիդի «Ռեալ»-ն ներկայիս գավաթակիրն է, սակայն մենք գիտենք, թե ինչպես պետք է խաղալ «արքայական» ակումբի դեմ: Այս տարիների ընթացքում մեծ փորձ ենք ձեռք բերել և ժամանակն է եկել, որ այդ ամենը ցույց տանք գործի մեջ: Կարծում եմ՝ ի վիճակի ենք նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:

Մեկնարկային կազմը դեռ չեմ որոշել: Խաղը կարող է տևել 90 րոպե կամ միգուցե 120 րոպե: 3 ամիս է նոր մարտավարություններ եմ մշակում, քանի որ հանդիպումը ցանկացած ընթացք կարող է ունենալ: Դեռ ժամանակ ունեմ մտածելու համար: Պետք է այնպիսի տարբերակ ընտրեմ, որ ամբողջ խաղի ընթացքում սաներս թարմ տեսք ունենան:

Վիճակագրությունը ոչ մի դեր չի կարող ունենալ այս խաղում: Սա եզրափակիչ է և ընդամենը մեկ հանդիպում է: Որ թիմը ավելի գրագետ խաղ կցուցադրի նա էլ հաջողության կհասնի: Մարդիկ ասում են, որ «Յուվենթուս»-ը 6 եզրափակիչ է տանուլ տվել, բայց դա արդեն պատմություն է: Այս հանդիպումը այլ է լինելու»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Յուվենթուս» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա հունիսի 3-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

[tototeams]Յուվենթուս - Ռեալ Մ.[/tototeams][totop1]2.92[/totop1][totox]3.12[/totox][totop2]2.75[/totop2]


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: