Նադալը հույս ունի, որ «Ռեալ»-ը վաղը նվեր կմատուցի իր ծննդյան օրվա կապակցությամբ

02 Հունիսի 2017 20:55
Նադալը հույս ունի, որ «Ռեալ»-ը վաղը նվեր կմատուցի իր ծննդյան օրվա կապակցությամբ

Իսպանացի լեգենդար թենիսիստ Ռաֆաել Նադալը անհամբերությամբ սպասում է Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Յուվենթուս» - «Ռեալ Մադրիդ» հանդիպմանը, որում նա երկրպագելու է «սերուցքայիններ»-ին: Նույն օրը թենիսիստը նշելու է ծննդյան 30-ամյակը և հուսալու է, որ «արքակայան» ակումբը նվեր կանի այդ կապակցությամբ.

«Վաղը յուրահատուկ օր կլինի, քանի որ լրանալու է իմ 30-ամյակը: Երեկոյան, ամենայն հավանականությամբ, նստած կլիենմ հեռուտացույցի դիմաց՝ աջակցելով իմ սիրելի թիմին: Հույս ունեմ, որ «Ռեալ»-ը ևս մեկ տիտղոս կնվաճի, չնայած որ դժվար է լինելու»,- Նադալի խոսքերն է փոխանցում Fourfourtwo-ն:

Հիշեցնենք, որ այս օրերին իսպանացի թենիսիստը Ֆրանսիայում մասնակցում է «Մեծ սաղավարտ»-ի այս տարվա երկրորդ մրցաշարին՝ «Ռոլան Գարոս»-ին: 

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: