Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալ»-ի դեմ հանդիպման նախօրեին Թուրինի Յուվենթուս»-ի ավագ Ջիանլուիջի Բուֆոնը խոսել է իր սպասելիքների մասին.
«Մենք հրաշալի աջակցություն ենք զգում, որը մեզ անհրաժեշտ կլինի «Ռեալ»-ի գործադրած ճնշումը հաղթահարելու և սեփական հնարավորությունների առավելագույնը ցուցադրելու համար: Հաղթանակը մեծ երջանկություն կբերեր: Չկա ավելի լավ բան, քան պարգևատրություն ստանալ քո և թիմակիցներիդ աշխատանքի համար, որոնք ջանք չէին խնայել հաջողության հասնելու համար:
Մենք հավատում ենք մեր ուժերին: «Ռեալ»-ը սովորել է հաղթել եզրափակիչներում, այն դեպքում, երբ մենք մի քանի անգամ տանուլ ենք տվել դրանք: Այս խաղը լավն է նրանով, որ մենք հնարավարություն ունենք վերաձևակերպել պատմությունը: Նմանատիպ հանդիպումներին նախօրդած օրերը միապաղաղ են: Քեզ անհրաժեշտ է կենտրոնանալ, դու որոշակի վախ ես զգում և հարգանք մրցակցի նկատմամբ: Միաժամանակ դու գիտակցում ես սեփական հնարավորություններդ, և դա դառնում է քո գլխավոր ձենքը»,- 39-ամյա դարպասապահի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ եվրոպական ամենահեղինակավոր ակումբային առաջնության եզրափակիչը կկայանա հունիսի 3-ին Քադիֆի «Միլենիում» մարզադաշտում:
[tototeams]Յուվենթուս - Ռեալ Մ.[/tototeams][totop1]2.92[/totop1][totox]3.13[/totox][totop2]2.75[/totop2]