Marca. 4 գրանդների պայքար՝ Չեմպիոնների լիգայի գլխավոր հայտնության համար

10 Հոկտեմբերի 2019 12:44
Marca. 4 գրանդների պայքար՝ Չեմպիոնների լիգայի գլխավոր հայտնության համար

«Զալցբուրգ»-ի հարձակվող Էրլինգ Հալանդն, ով Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության գլխավոր հայտնությունն է դարձել, կարիերան շարունակելու մի քանի հիանալի տարբերակ ունի:

Ընթացիկ մրցաշրջանում նա արդեն 18 գոլ է հեղինակել ավստրիական ակումբի կազմում անցկացրած 11 խաղում, ինչի շնորհիվ դարձել է եվրոպական ֆուտբոլի ամենապահանջված երիտասարդներից մեկը:

Ինչպես հաղորդում է Marca-ն, նրան իրենց կազմում ցանկանում են տեսնել «Բարսելոնա»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Ռեալ»-ն ու «Յուվենթուս»-ը:

Նշվում է, որ այս պայքարում գլխավոր հավակնորդը համարվում է կատալոնական ակումբը, որը մտադիր է արժանի փոխարինող գտնել Լուիս Սուարեսին:

Հալանդը Չեմպիոնների լիգայում անցկացրել է 2 խաղ՝ դառնալով 4 գոլի հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: