Telegraaf. «Այաքս»-ը կտրուկ քայլի է դիմել Զիյեշին «Ռեալ»-ից հեռու պահելու համար

05 Հոկտեմբերի 2019 22:43
Telegraaf. «Այաքս»-ը կտրուկ քայլի է դիմել Զիյեշին «Ռեալ»-ից հեռու պահելու համար

«Այաքս»-ը Հակիմ Զիյեշի պայմանագրից հեռացրել է հրաժարագնի կետը, տեղեկացնում է Telegraaf-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, դա արվել է մարոկկացուն Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունից հեռու պահելու համար:

26-ամյա ֆուբոլիստի տրանսֆերի հրաժարագինը կազմում էր 30 մլն եվրո:

Ներկայում ամստերդամյան ակումբը մտադիր է նոր համաձայնագիր առաջարկել Զիյեշին, որտեղ հրաժարագնի չափը կկազմի 50 մլն:

Ավելի վաղ նշվում էր, որ «արքայական» ակումբը կարող է համաձայնության գալ խաղացողի հետ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: