Mirror. Կռվախնձոր՝ անգլիական գրանդների համար. Մադրիդի «Ռեալ»-ը հայտնել է, թե որքան գումարի դիմաց բաց կթողնի Էդեգորին

03 Հոկտեմբերի 2019 13:01
Mirror. Կռվախնձոր՝ անգլիական գրանդների համար. Մադրիդի «Ռեալ»-ը հայտնել է, թե որքան գումարի դիմաց բաց կթողնի Էդեգորին

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մարտին Էդեգորն, ով ներկայում հաջողությամբ հանդես է գալիս «Ռեալ Սոսյեդադ»-ում, կարիերան կարող է շարունակել ԱՊԼ-ում:

Ինչպես հաղորդում է Mirror-ը՝ հղում կատարելով Eldesmarque-ին, 20-ամյա խաղացողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Արսենալ»-ը, որը նրան դիտարկում է որպես Մեսութ Օզիլին փոխարինող: Նորվեգացուն դեմ չէր լինի իր կազմում տեսնել նաև «Մանչեսթեր Սիթի»-ն: Գվարդիոլան էլ փոխարինող է փնտրում Դավիդ Սիլվային, ով վերջին մրցաշրջանն է անցկացնում «քաղաքայիններ»-ի ճամբարում:

Նրա խաղին հետևում են նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Լիվերպուլ»-ը:

Անգլիական ակումբների միակ խնդիրը «արքայական» ակումբի սահմանած տրանսֆերային արժեքն է: «Ռեալ»-ը պատրաստ է բաց թողնել իր տաղանդավոր ֆուտբոլիստին մոտ 80 մլն եվրոյի դիմաց:

Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Էդեգորը 7 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 2 գոլի ու նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: