«Ռեալ»-ում արդեն գիտեն իմ որոշման մասին. Վան դե Բեկ

03 Հոկտեմբերի 2019 12:01
«Ռեալ»-ում արդեն գիտեն իմ որոշման մասին. Վան դե Բեկ

«Այաքս»-ի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը մեկնաբանել է իր՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին շշուկները:

«Մրցաշրջանը կավարտեմ «Այաքս»-ում: «Ռեալ»-ում արդեն գիտեն իմ որոշման մասին:

Չեմ սիրում թիմեր փոխել մրցաշրջանի միջնամասում»,- հոլանդացու խոսքերը փոխանցում է Voetbal-ը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը 57 հանդիպում է անցկացրել ամստերդամյան թիմի կազմում՝ դառնալով 17 գոլի ու 13 արդյունավետ փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: