«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկորորդ տուրի՝ «Բարսելոնա»-ի դեմ խաղը, որտեղ իր սաները 1:2 հաշվով պարտություն կրեցին:
«Կարծում եմ՝ ավելիին էինք արժանի այս խաղում: Խնդիրներ ստեղծեցինք այնպիսի թիմի համար, ինչպիսին «Բարսելոնա»-ն է: Հնարավոր է՝ մեր մի քանի խաղացողներ ուժասպառ եղան երկկրորդ կեսում, որովհետև մինչ այս մի քանի լարված խաղ էինք ունեցել:
Այնուամենայնիվ, ինձ թվում է, որր պարտության գլխավոր պատճառն այն էր, որ մրցակիցն ավելի ճկուն էր գործում, քան մենք: Չես կարող 90 րոպե ուղիղ ֆուտբոլ խաղալ «Բարսելոնա»-ի պես թիմերի դեմ, այն էլ արտագնա խաղերում: Փորձում էինք նրանց պրեսինգի ենթարկել մեր առաջադրած տեմպով, սակայն ուժերը չբավականացրեցին»,- իտալացու խոսքերը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
F խմբի աղյուսակում «Բարսելոնա»-ն 4 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, «Ինտեր»-ն ունի 1 միավոր ու 3-րդն է: