ՉԼ. Դորտմունդի «Բորուսիա»-ն հաղթեց, «Նապոլի»-ն կարևոր միավորներ կորցրեց (տեսանյութ)

02 Հոկտեմբերի 2019 23:00
ՉԼ. Դորտմունդի «Բորուսիա»-ն հաղթեց, «Նապոլի»-ն կարևոր միավորներ կորցրեց (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Սլավիա»-ի դարպասը:

Գերմանական գրանդի կազմում դուբլ ձևակերպեց Աշրաֆ Հակիմին:

Այս հաղթանակից հետո դորտմունդցիները 4 միավորով գլխավորում են F խմբի մրցաշարային աղյուսակը:

«Սլավիա» - «Բորուսիա Դ.»՝ 0:2

Զուգահեռ ընթացող խաղում «Նապոլի»-ն արտագնա խաղում ուժերը չափեց «Գենկ»-ի հետ և անակնկալ միավորներ կորցրեց:

Ամբողջ հանդիպման ընթացքում նեապոլիտանցիներին այդպես էլ չհաջողվեց կոտրել մրցակցի դիմադրությունը:

Այսպիսով, Կարլո Անչելոտիի սաներն իրենց հաշվին ունեցած 4 միավորով ժամանակավորապես գլխավորում են E խմբի աղյուսակը:

«Գենկ» - «Նապոլի»՝ 0:0


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: