«Բարսելոնա»-ն կորուստ ունի «Ինտեր»-ի հետ խաղից առաջ

02 Հոկտեմբերի 2019 18:58
«Բարսելոնա»-ն կորուստ ունի «Ինտեր»-ի հետ խաղից առաջ

«Բարսելոնա»-ի պաշտպան Խունիոր Ֆիրպոն չի մասնակցի Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրի «Ինտեր»-ի դեմ հանդիպմանը: Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: 

Իսպանացի ֆուտբոլիստը անհարմարություն է զգացել մարզման ժամանակ: 

Զննման արդյունքում հայտնի է դարձել, որ 23-ամյա խաղացողի մոտ աջ ազդրի մկանային վնասվածք կա: 

Այդպիսով, «կապտանռնագույններ»-ը չունեն խաղալու պատրաստ ձախ եզրային պաշտպաններ «Ինտեր»-ի դեմ հանդիպումից առաջ: 

Միլանյան ակումբի դեմ դիմակայությունը կկայանա այսօր Երևանի ժամանակով 23:00-ին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: