Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ է սահմանել՝ շրջանցելով Կասիլյասին

02 Հոկտեմբերի 2019 10:31
Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ է սահմանել՝ շրջանցելով Կասիլյասին

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուում «Յուվենթուս»-ը սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Բայեր»-ին:

Թուրինյան ակումբի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի համար սա 102-րդ հաղթանակն էր մրցաշարում: Այս ցուցանիշով պորտուգալացին դարձավ լավագույնը՝ շրջանցելով իր նախկին խաղընկեր Իկեր Կասիլյասին (101), տեղեկացնում է Gracenote Live-ի թվիթերյան էջը:

Երրորդ հորիզոնականում «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավին է (91): Չորրորդը՝ Լիոնել Մեսսին է (80):

«Ծեր սինյորա»-ն 4 միավորով գլխավորում է D խմբի մրցաշարային աղյուսակը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: