Marca. Փոխարինվելուց հետո Կուրտուան չի կարողացել մեքենան վարել

02 Հոկտեմբերի 2019 10:08
Marca. Փոխարինվելուց հետո Կուրտուան չի կարողացել մեքենան վարել

Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան Չեմպիոննոերի լիգայի խմբային փուլի՝ «Բրյուգե»-ի դեմ հանդիպման ընմիջմանը փոխարինվելուց հետո նույնիսկ չի կարողացել մեքենան վարել:

Ինչպես հաղորդում է Marca-ն, բելգիացուն «Սանտիագո Բերնաբեու»-ից տուն է տարել նրա հայրը:

Հիշեցնենք, որ Կուրտուան դուրս էր եկել «արքայական» ակումբի մեկնարկային կազմում, սակայն 2 գնդակ էր բաց թողել, ու երկրորդ կեսը նրա փոխարեն սկսել էր Ալֆոնս Արեոլան:

Ավելի վաղ հայտնել էինք, թե ինչ պատճառով էր փոխարինվել Տիբոն:

Խմբային փուլի 2 տուրից հետո A խմբում առաջատարը ՊՍԺ-ն է: «Ռեալ»-ն ու «Բրյուգե»-ն ունեն 2, «Գալաթասարայ»-ը՝ 1 միավոր:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: