Լուկակուն բաց կթողնի «Բարսելոնա»-ի դեմ հանդիպումը

01 Հոկտեմբերի 2019 23:27
Լուկակուն բաց կթողնի «Բարսելոնա»-ի դեմ հանդիպումը

«Ինտեր»-ի հարձակվող Ռոմելու Լուկակուն չի մասնակցի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Բարսելոնա»-ի դեմ խաղին: Այս մասին հաղորդում է իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ավելի քան 10 օր է, ինչ բելգիացին մկանային խնդիրներ ունի և այդ պատճառով «ներաձուրիներ»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն որոշել է նրան դուրս թողնել հայտացուցակից:

Հարկ է նշել, որ Ա Սերիայի առաջիկա տուրում «Ինտեր»-ն ուժերն է չափելու գործող չեմպիոն «Յուվենթուս»-ի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն 7 խաղի է մասնակցել և դարձել 3 գոլի հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: