BBC Sport. «Մանչեսթեր Սիթի»-ն կարող է լուրջ կորուստ ունենալ Զագրեբի «Դինամո»-ի դեմ հանդիպումից առաջ

01 Հոկտեմբերի 2019 10:21
BBC Sport. «Մանչեսթեր Սիթի»-ն կարող է լուրջ կորուստ ունենալ Զագրեբի «Դինամո»-ի դեմ հանդիպումից առաջ

«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Կևին դե Բրյույնեն, հնարավոր է, բաց թողնի Չեմպիննորի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Զագրեբի «Դինամո»-ի դեմ խաղը:

Ինչպես հաղորդում է BBC Sport-ը, բելգիացին բաց է թողել «քաղաքայիններ»-ի վերջին մարզումը. նա նաև փոխարինվել էր ԱՊԼ-ի 7-րդ տուրի՝ «Էվերթոն»-ի դեմ խաղի 80-րդ րոպեին:

Դե Բրյույնեն Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է բոլոր հանդիպումներին՝ դառնալով 2 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:

«Մանչեսթեր Սիթի» - «Դինամո Զագրեբ» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: