Goal. «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Յուվենթուս»-ը կարող են համաձայնության գալ հունվարին

30 Սեպտեմբերի 2019 12:19
Goal. «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Յուվենթուս»-ը կարող են համաձայնության գալ հունվարին

«Յուվենթուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը դեռևս գտնվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է Goal-ը:

Աղբյյյուրի հավաստմամբ, մանկունյանցիները դիտարկում են խորվաթ ռմբարկուի տրանսֆերի ձեռքբերումը հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Հիշեցնենք, որ գործարքը կարող էր տեղի ունենալ օգոստոսին, սակայն վերջին պահին խափանվեց:

Նշվում է, որ «ծեր սինյորա»-ն պատրաստ է բաց թողնել Մանջուկիչին 10 մլն եվրոյի դիմաց:

33-ամյա խաղացողը ցանկանում է պահպանել տարեկան 5 մլն եվրո աշխատավարձի չափը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: