Իսկոն պատրաստ է մասնակցել «Բրյուգե»-ի դեմ խաղին, Մարսելոյի մասնակցությունը դեռ հարցականի տակ է

29 Սեպտեմբերի 2019 21:44
Իսկոն պատրաստ է մասնակցել «Բրյուգե»-ի դեմ խաղին, Մարսելոյի մասնակցությունը դեռ հարցականի տակ է

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը կմրցի «Բրյուգե»-ի հետ: Խաղը կկայանա հոկտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին:

Marca-ի տեղեկություններով՝ «սերուցքայիններ»-ի կիսապաշտպան Իսկոն պատարստ է մասնակցել առաջիկա խաղին, իսկ պաշտպան Մարսելոն դեռևս անհատական ծրագրով է մարզվում և վերջինիս մասնակցությունը խաղին հարցականի տակ է:

Հիշեցնենք, որ վնասվածքից ապաքինվում է նաև «Ռեալ»-ի մեկ այլ ձախ եզրային պաշտպան Ֆերլան Մենդին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: