Ալեքսիս Սանչեսը կանխել է «Ինտեր»-ի հանդերձարանում հասունացող ծեծկռտուքը

20 Սեպտեմբերի 2019 11:55
Ալեքսիս Սանչեսը կանխել է «Ինտեր»-ի հանդերձարանում հասունացող ծեծկռտուքը

«Ինտեր»-ի վինգեր Ալեքսիս Սանչեսը կանխել է Ռոմելու Լուկակուի և Մարսելո Բրոզովիչի միջև հասունացող կռիվը, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:

Բանը կայանում է նրանում, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Սլավիա»-ի հետ հանդիպման ընդմիջման ժամանակ բելգիացին քննադատել է «ներաձուրիներ»-ի ֆուտբոլիստներին՝ նշելով, որ վերջինները հարձակողական ֆուտբոլ չեն խաղացել առաջին խաղակեսում:

Խորվաթ կիսապաշտպանն էլ գտել է, որ Լուկակուն շատ բան է թույլ տալիս իրեն ու կոնֆլիկտի մեջ է մտել նրա հետ, որն քիչ է մնացել ավարտվի ծեծկռտուքով:

Սակայն դրությանը միջամտել է միլանյան ակումբի նորեկ Ալեքսիս Սանչեսն ու բաժանել խաղընկերներին՝ արժանանալով գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հիացմունքին:

«Ինտեր»-ի ղեկավարությունը կարգազանցներին պատժելու համար դեռևս միջոցներ չի ձեռնարկել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: